Կաբարդինո-Բալկարիայում սողանքի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան (տեսանյութ)

Սողանքի հետևանքով երեք մեքենա ընկել է գետը, որոնց մեջ 5 մարդ է եղել:
soxanq-kabardino-balkaria

ՌԴ Կաբարդինո-Բալկարական Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանից հայտնում են, որ սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր չկան »,-փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում սողանքի հետևանքով ավելի քան 7 700 մարդ կտրված է արտաքին աշխարհից: Տուժածների թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն այս պահին չկա:

Նշենք, որ լեռներում արգելափակվել են ավելի քան 500 զբոսաշրջիկներ, այդ թվում՝ 133 արտասահմանցիներ 14 երկրներից (ԱՄՆ, Գերմանիա, Չինաստան, Լեհաստան, Սլովենիա, Մալազիա եւ այլն): Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Յուրի Կոկովը առաջարկել է զբոսաշրջիկներին տարհանել ուղղաթիռներով:

Սողանքի հետևանքով երեք մեքենա ընկել է  գետը, որոնց մեջ 5 մարդ է եղել: Նրանցից երեքի որոնումները շարունակվում են: Անհետ կորածների թվում  է նաև Էլբրուս գյուղի ղեկավար Մուսա Ջապուևը, ով առաջինն է ժամանել դեպքի վայր:

*

*