Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված Է ջրից

Ջրային ռեսուրսների համար պայքարը սրվում է
jur-afrika2

Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված Է ջրից հիգիենայից օգտվելու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ջրային ռեսուրսների համաշխարհային զարգացման վերաբերյալ զեկույցում, որը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա նախաշեմին՝ մարտի 19-ին Ժնեւում ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ն։

Ինչպես նշվում Է փաստաթղթում, աշխարհում տասը մարդուց երեքը զրկված են անվտանգ խմելաջրից օգտվելու հնարավորությունից: Տասը մարդուց վեցը հնարավորություն չունեն օգտվել սանիտարական ծառայություններից, որոնց կառավարումը կապահովեր նրանց անվտանգությունը, իսկ յուրաքանչյուր իններորդը կիրառում Է բաց դեֆեկացիան (արտաթորում, կեղտահանում):

Ջուրը չպաշտպանված աղբյուրներից խմողների գրեթե կեսը ապրում է Աֆրիկայի՝ Սահարայից դեպի հարավ ընկած շրջանում: Այս տարածաշրջաններում բնակչության ընդամենը 24 տոկոսն ունի անվտանգ խմելաջրից օգտվելու հնարավորություն, եւ միայն 28 տոկոսն ունի սանիտարիայի բազային միջոցներ, որոնք չեն օգտագործվում մյուս տնային տնտեսությունների հետ համատեղ:

Ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորության զգալի տարբերություներ գոյություն ունեն նաեւ երկրների ներսում, հատկապես բնակչության հարուստ եւ աղքատ խավերի միջեւ:

Փորձագետները նշում են, որ աշխարհում նաեւ աճում Է այն հակամարտությունների թիվը, որոնք կապված են ջրային ռեսուրսների հետ: 2000-ից մինչեւ 2009 թվականն ընկած ժամանակաշրջանում դրանք 94-ն Էին: 2010-ից մինչեւ 2018 թվականն ընկած շրջանում այդ ցուցանիշը հասել Է 263-ի:

*

*