2050 թ.-ին ավելի քան 5 մլրդ մարդ ջրի պակասի խնդիր կունենա. ՄԱԿ

Մարդկությանը մեկ այլ վտանգ էլ է սպառնում...
jri-pakas

2050թ.-ին ավելի քան 5 մլրդ մարդ կարող է ջրի խնդիր ունենալ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը:

Նշվում է, որ 21-րդ դարի կեսերին մարդիկ կբախվեն ջրի պակասի խնդրին:

Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ մարդկությանը ջրի խնդրի մեկ այլ վտանգ էլ է սպառնում՝ ջրհեղեղները: Մասնավորապես, սպասվում է, որ 2050թ.-ին ջրհեղեղներից տուժելու է 1.6 մլրդ մարդ՝ մոլորակի բնակչության շուրջ 20 տոկոսը:

Ըստ փորձագետների՝ մեկ այլ սպառնալիք է նաև ջրի որակի վատացումը: Ըստ նրանց՝ մոլորակի ջրամբարները գնալով ավելի աղտոտված են դառնում:

*

*