Ժպիտի համաշխարհային օրն է

Տոնն առաջին անգամ նշվել է 1999 թ.-ին:
erexa

Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը  նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day): Այն առաջին անգամ նշվել է 1999 թ.-ին:

Այսպիսի օր ունենալու համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 1963 թ.-ին նկարչին դիմեցին «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և խնդրեցին ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և հյուրերին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում՝ «սմայլիկը»: Պատվիրատուները նկարչին վճարեցին ընդամենը 45 դոլար, վերցրեցին նկարն ու գնացին: Շուտով նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը:

Հետագայում Հարվին հպարտությամբ պիտի ասեր, որ մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն այդքան հեշտ չի ստեղծվել և այնքան ուրախություն չի բերել, որքան իր ժպիտը: Հարվի Բիլը վստահ էր, որ հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը։

Տոնի նշանաբանն է. «Լավություն արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ…»։

*

*