ԱՄՆ նորանշանակ դեսպանը կաշխատի փոխադարձ վստահությունը վերականգնելու ուղղությամբ

Ջոն Հանթսմանը Կրեմլում հավատարմագրեր է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Jon-hanstman-1

Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վստահությունը վերականգնելու ուղղությամբ:

«Որպես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան ես մտադիր եմ աշխատել մեր երկրների միջեւ վստահության վերականգնման եւ համագործակցության հիման վրա երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար ի շահ բոլորի»,-ասել Է դիվանագետը՝ ամփոփելով հոկտեմբերի 3-ին Կրեմլում հավատարմագրերի հանձնման արդյունքները:

Հանթսմանը նաև նշել է, որ պլանավորում Է «հանդիպել հասարակության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ռուսաստանցիների հետ, որպեսզի կարծիքներ փոխանակի, ներկայացնի ամերիկյան արժեքները և ավելի մեծ հետաքրքրությամբ համակվի Ռուսաստանի պատմության ու մշակույթի նկատմամբ»:

*

*