Johnson & Johnson-ը 110 մլն դոլար կվճարի քաղցկեղով հիվանդ կնոջը

Կինը պնդում է, թե քաղցկեղով է հիվանդացել ընկերության հիգիենայի պարագաներն օգտագործելուց հետո:
johnson

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը որպես փոխհատուցում 110 միլիոն դոլար պետք է վճարի Վիրջինիա նահանգի բնակչուհուն, որը պնդում է, թե քաղցկեղով է հիվանդացել ընկերության  հիգիենայի պարագաներն օգտագործելուց հետո:

Վճիռը մայիսի 4-ին կայացրել է ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի դատարանը: Johnson & Johnson ընկերությունը հայտարարել է, որ կարեկցում է հիվանդ կնոջը, սակայն մտադիր է բողոքարկել վճիռը:

62-ամյա կնոջ պնդմամբ ինքը քառասուն տարի շարունակ օգտագործել է Johnson & Johnson-ի արտադրության ցանափոշին: 2012 թվականին կնոջ մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, որը տարածվել է լյարդի վրա:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*