Ժնեւի եւ Էդինբուրգի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը ձյան պատճառով

Իռլանդիայում բոլոր դպրոցները փակ են
jnev-odanavakayan-dzyun2

Ժնեւի օդանավակայանը մարտի 1-ին դադարեցրել Է աշխատանքը սաստիկ ձնատեղման պատճառով, տեղեկացնում Է euronews-ը: «Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ժնեւի օդանավակայանը օդային երթեւեկության համար փակ Է մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված Է օդանավակայանի կայքում:

Ձյան պատճառով փակվել է Էդինբուրգի օդանավակայանը:

«Թռիչքային պայմանները Շոտլանդիայում այս առավոտյան այնպիսին են, որ օդանավակայանն ու ավիաընկերությունները չունեն բավարար թվով անձնակազմ, որպեսզի անվտանգ շարունակեն աշխատանքը: Ուստի օդանավակայանը փակ կլինի մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է օդանավակայանի Twitter-ում:

Իռլանդիայում եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ Է սահմանված, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Բոլոր դպրոցները փակ են, երկրի բնակիչներին հանձնարարված Է տնից դուրս չգալ մարտի 1-ի ժամը 16:00-ից մինչեւ մարտի 2-ի կեսօրը:

*

*