Տասներորդ անգամ մերժել են վաղաժամկետ ազատել Ջոն Լենոնին սպանողին

Նա նոր խնդրագիր կկարողանա ներկայացնել միայն 2020 թվականին
new-yorq-dakota-shenq1 (1)

The Beatles-ի հիմնադիր Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեւիդ Չեփմենը կմնա բանտում: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել Է New York Post թերթը, պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը մերժել Է բավարարել ներման վերաբերյալ հանցագործի տասներորդ խնդրագիրը:

63-ամյա հանցագործը ներման վերաբերյալ նոր խնդրագիր կկարողանա ներկայացնել միայն 2020 թվականին:

Այսպիսով, Չեփմենը կշարունակի իր ցմահ ազատազրկումը կրել Նյու Յորքի նահանգի Wende խիստ ռեժիմի բանտում:

Չեփմենը The Beatles-ի հիմնադիրին գնդակահարել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու մոտ՝ Dakota շենքի մուտքից ոչ հեռու, որտեղ Լենոնն այն ժամանակ ապրում էր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ:

*

*