ԱՄՆ-ի Ջերսի-Սիթի քաղաքում հրաձգության զոհ է դարձել 4 մարդ

Ըստ տեղեկությունների՝ 2 անհայտ անձ կրակոցներ են արձակել Ջերսի- Սիթիի գերեզմանոցում, ապա պատսպարվել են մոտակա խանութներից մեկում
jersi-siti2

Առնվազն 4 մարդ է սպանվել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ջերսի-Սիթի քաղաքում, դեկտեմբերի 10-ին տեղեկացրել է ABC հեռուստաընկերությունը։

Սպանվածների թվում 1 ոստիկան է եւ խանութի 3 հաճախորդ։ Ըստ տեղեկությունների՝ 2 անհայտ անձ կրակոցներ են արձակել Ջերսի-Սիթիի գերեզմանոցում,  ապա պատսպարվել են մոտակա խանութներից մեկում եւ պատանդ վերցրել հաճախորդների։

CNN-ի տեղեկացմամբ՝ հարձակվողներից մեկը վնասազերծվել է։

 

*

*