Ճապոնիայում շոգից 6 մարդ է մահացել

Ավելի քան 6 մարդ հոսպիտալացվել է:
japonaci

Ճապոնիայում աննախադեպ շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է վեց մարդ, 6 037-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շոգի հետևանքով տուժածների մեծ մասը 65 տարեկանից բարձր անձինք են:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շոգ եղանակն առաջիկա օրերին ևս պահպանվելու է: Այդ առնչությամբ մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց փողոցներում երկար չմնալ, հաճախ ջուր խմել:

*

*