Ճապոնիայում անիմացիոն ստուդիաներից մեկում հրդեհի պատճառով կա 33 զոհ

Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է 41-ամյա մի տղամարդու

Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմացիոն ստուդիաներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 33 մարդ, 40-ից ավելի վիրավորներ կան:

Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է 41-ամյա մի տղամարդու: Նախնական վարկածով՝ նա միտումնավոր դյուրավառ հեղուկ է թափել ու հրդեհել ստուդիան, ինչի հետեւանքով այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Ականատեսները պատմում են, որ նախ ուժեղ պայթյունի ձայն են լսել, որից հետո կրակն արագ տարածվել է շենքում: Հրդեհն արդեն մարվել է: Ամենաշատը տուժել են շենքի երկրորդ ու երրորդ հարկերը:

*

*