Ճապոնիայում դպրոցական ավտոբուս է շրջվել. 30 մարդ հոսպիտալացվել է

Ճանապարհատրանսպորտային պատահարի հստակ պատճառը հայտնի չէ․․․
japonia

Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում դպրոցական ավտոբուս է շրջվել, հոսպիտալացվել  է շուրջ 30 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն նախնական տվյալներով՝ ավտոբուսը փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով հարվածել է արգելապատնեշին ու շուռ եկել:

Տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ:

*

*