Ճապոնիայում ամերիկյան ռազմածովային բազայի անձնակազմին արգելվել է ալկոհոլ օգտագործել

Նրանք կկարողանան լքել բազան խիստ անհրաժեշտության պայմաններում...
japonia-alkohol

Ճապոնիայի Օկինավա կղզում տեղակայված ամերիկյան ռազմածովային բազան արգելել է իր շուրջ 50 հազարանոց անձնակազմին ալկոհոլ օգտագործել թե′ բազայի ներսում, թե′ դրանից դուրս, ինչպես նաեւ սահմանափակել տեղանքից դուրս նրանց գործունեությունը:

Նրանք կկարողանան լքել բազան խիստ անհրաժեշտության պայմաններում: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ամերիկացի նավաստիներից մեկը ձերբակալվել է՝ մեքենան հարբած վարելու կասկածանքով: Դրա հետեւանքով վթար էր տեղի ունեցել, 2 մարդ վիրավոր է:

Օկինավայի բնակիչները բազմիցս են բողոքել կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի դեմ: Նախկինում էլ դրա անդամների մասնակցությամբ մի շարք հանցագործություններ են տեղի ունեցել:

Օրեր առաջ ռազմաբազայի անդամների նկատմամբ կեսգիշերային պարետային ժամ էր սահմանվել, արգելվել էր բազայից դուրս ալկոհոլի օգտագործումը:

*

*