Ջեքի Չանը «Օսկար» կստանա

Մրցանակը հանձնելու արարողությունը կկայանա Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 12-ին։
jackie-chan

Աշխարհահռչակ չինացի դերասան Ջեքի Չանը կստանա Օսկար մրցանակ՝  կինոմատոգրաֆում իր անմնացորդ վաստակի համար։ Այս մասին ասվում է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ։

Մրցանակը հանձնելու արարողությունը կկայանա Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 12-ին։

Ջեկի Չանը որպես գլխավոր դերակատար նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմում։ Դերասանը հայտնի է իր ակրոբատիկ մարտական ոճով և հումորի տաղանդով։

*

*