Իվանկա Թրամփն անձնական փոստն օգտագործել Է ծառայողական գրագրության համար. The Washington Post

Դա կանոնավոր բնույթ չի կրել եւ տեղի Է ունեցել այնքան ժամանակ․․․
ivanka-tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, երկար ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ամերիկյան կառավարության անդամների եւ Սպիտակ տան աշխատողների հետ ծառայողական գրագրության համար՝ խախտելով կանոնակարգը: Այդ մասին նոյեմբերի 19-ին գրել Է The Washington Post թերթը:

Իվանկայի իրավախորհրդատու Փիթեր Միրիջանյանը հայտարարել Է, որ նա, իրոք, անձնական փոստն օգտագործել Է ծառայողական նամակների փոխանակման համար, սակայն դա կանոնավոր բնույթ չի կրել եւ տեղի Է ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ծանուցվել գործող կանոնակարգի մասին։

Այս հարցն առանձնակի ուշադրություն Է գրավում, քանի որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստի օգտագործման հետ կապված սկանդալն Էր Թրամփի գլխավոր «հաղթաթղթերից» մեկը 2016 թվականի նախընտրական արշավում, որը, դիտորդների կարծիքով, թույլ տվեց նրան ի վերջո Քլինթոնից առաջ անցնել նախագահական աթոռի համար մրցավազքում:

*

*