Իվանկա Թրամփը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Կողմերը քննարկել են «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:
ivanka-guteresh

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սպիտակ տան աղբյուրը հայտնել է, որ կողմերը քննարկել են «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:

Իվանկա Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Գուտերեշի հետ հանդիպումը:

*

*