Իտալիայի դատարանը սննդի գողությունը չի համարում հանցագործություն, եթե գողացողը քաղցած է

Ըստ Իտալիայի Վճռաբեկ դատարանի՝ քաղցը հագեցնելու համար կատարած փոքր քանակությամբ սննդի գողությունը հանցագործություն չէ...
Italy

Ըստ Իտալիայի Վճռաբեկ դատարանի՝ քաղցը հագեցնելու համար կատարած փոքր քանակությամբ սննդի գողությունը հանցագործություն չէ: Այս մասին հայտնում է BBC-ն:

2015 թվականին Իտալիայի դատարանը Ռոման Օստրակովին մեղավոր էր ճանաչել գողության մեջ և դատապարտել վեց ամսվա ազատազրկման ու 100 եվրո տուգանքի:

Վճռաբեկ Դատարանը բեկանել է Ռոման Օստրիակովի դեմ կայացրած վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել  սուպերմարկետում  4.07 եվրո արժողությամբ  պանիր և երշիկ գողանալու համար:

Օստրակովը ուկրաինական արմատներ ունեցող անտուն մարդ է, որն, ըստ դատարանի, « սննդի  կենսական պահանջ ունենալուց դրդված» գողություն է կատարել: Դատարանը որոշել է, որ դա հանցագործություն չի եղել:

Մեկ Մեկնաբանություն
  • Իտալիայի դատարանը սննդի գողությունը չի համարում հանցագործություն, եթե գողացողը քաղցած է — Armenian National Committee of America
    5 մայիսի 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Իտալիայի դատարանը սննդի գողությունը չի համարում հանցա… […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները