Իտալիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 278-ի

Նախնական տեղեկություններով Իտալիայումերկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:
italia,-yerkrasharj

Իտալիայում կործանիչ երկրաշարժի հետևանքով ըստ վերջին տվյալների մահացածների թիվը հասել է 278-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունիցտեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայումերկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:

Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղիիշխանությունների հետ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժգիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած ևօժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝+390687788654:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժածտարածքներում հայտարարել է արտակարգ դրություն:

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000փրկարարներ:

*

*