Իտալիայի վարչապետը հրաժարական կտա

Ռենցին ընդունել է, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները պարտություն են կրել:
mateo-renci

 

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է հրաժարական տալու մասին՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ դեկտեմբերի 4-ին կայացած հանրաքվեում պարտվելուց հետո:

Հանրաքվեին մասնակցած իտալացիների 60 տոկոսը դեմ է արտահայտվել երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելուն: Դրանով նախատեսվում էր փոփոխել Իտալիայի քաղաքական համակարգը, ինչն, ըստ ընդդիմադիրների, կավելացներ վարչապետի լիազորությունները:

Ռենցին ընդունել է, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները պարտություն են կրել: Այսօր նա հրաժարականի խնդրագիրը պաշտոնապես կներկայացնի հանրապետության նախագահին:

*

*