Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

Այժմ Իտալիայի նախագահը խորհրդակցություններից հետո պետք է վճռի՝ նոր կառավարություն պետք է ձեւավորվի, թե ընտրություններ պետք է անցկացվեն:
juzzepe-konte

Իտալիայում հրաժարական է տվել վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Ավելի վաղ նա երկրի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին մեղադրել է «քաղաքական անպատասխանատվության» եւ անձնական շահերից ելնելով գործելու մեջ:

Այժմ Իտալիայի նախագահը խորհրդակցություններից հետո պետք է վճռի՝ նոր կառավարություն պետք է ձեւավորվի, թե ընտրություններ պետք է անցկացվեն:

*

*