Իտալական ռազմական ուղղաթիռը Միջերկրական ծովն է ընկել

Անձնակազմի 5 անդամներից մեկը զոհվել է
uxxatir

Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը նախորդ գիշեր ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետևանքով անձնակազմի 5 անդամներից մեկը զոհվել է: Ուղղաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն:

«Անձնակազմի բոլոր 5 անդամները դուրս են բերվել ծովից: Զինծառայողներից 4-ի վիճակը լավ է, մեկը դուրս էր բերվել անգիտակից վիճակում ու ճանապարհին մահացել է»,- նշվում է երկրի ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ:

*

*