Իտալիայում երթեւեկությունը կաթվածահար է եղել

Հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են անում:
italia

Իտալիայի մայրաքաղաքում այսօր  կանգ է առել փողոցային երթեւեկությունը. հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են անում: Փակվել է քաղաքի մետրոն, ավտոբուսների ու տրամվայների աշխատանքը հասցվել է նվազագույնի:

Գործադուլավորները բողոքում են քաղաքային խորհրդի որոշումների դեմ, որոնց համաձայն՝ մասնավոր ընկերություններին կթույլատրվի մեծ թվով երթուղիներ վերաhսկել: Գործադուլի պատճառով տուժել են թե′ Հռոմի բնակիչները, թե′ զբոսաշրջիկները:

*

*