Իտալիայում գնացքների բախումից զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի

Դեպքը տեղի է ունեցել այսօր Բարի եւ Բարլետա քաղաքների միջեւ: Հաղորդվում է, որ գնացքները շարժվել են նույն գծով:
gnacq

Իտալիայի հարավում ուղեւորատար գնացքի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են իշխանության ներկայացուցիչները։

«Զոհերի թիվն առնվազն 20 էե,- «ՌԻԱ նովոստիիե փոխանցմամբ, հայտարարել են նրանք։

Դեպքը տեղի է ունեցել այսօր Բարի եւ Բարլետա քաղաքների միջեւ: Հաղորդվում է, որ գնացքները շարժվել են նույն գծով: Բախման հետեւանքով ամենաշատը վնասվել են առաջին երկու վագոնները:

Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, փրկարարները գնացքի վնասված վագոններից հանում են տուժածներին: Ըստ BBC-ի, տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, որը տեղափոխվել է հիվանդանոց:

*

*