Իտալիայի հանրաքվեից հետո եվրոն դոլարի նկատմամբ նվազել է

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը...
euro-dollar

Եվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել է Իտալիայում կայացած հանրաքեի  նախնական արդյունքների հայտարարումից հետո, տեղեկացնում է BBC-ին:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը եւ հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:

Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է 1,05 դոլար՝ հայտնվելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակում:

Արժութային շուկայի վերլուծաբան Քեթլին Բրուքսի կարծիքով՝ թեեւ շուկաները նյարդայնություն են ցուցաբերում վերջին նորությունների առնչությամբ, խոսքն առայժմ չի վերաբերում «անդունդն ընկնելուն»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները