38 զոհ, 150 անհետ կորած.Իտալիայի երկրաշարժի զոհերի թիվն աճում է (ֆոտոշարք)

Տասնյակ բնակիչներ փլատակների տակ են մնացել:

Իտալիայի կենտրոնական շրջանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 38-ի. հայտնում է BBC-ին: Կան վիրավորներ:

Տասնյակ բնակիչներ փլատակների տակ են մնացել: 150 մարդ անհետ կորած է համարվում: Զոհերի մեծ մասը Պեսկարա դել Տրոնտո բնակավայրից են: Ամենաշատը տուժած շրջաններից մեկի՝ Ամատրիչեի քաղաքապետն ասել է, թե քաղաքի կեսն արդեն չկա:

Ճանապարհները դժվարանցանելի են դարձել, ինչն էլ բարդացնում է փրակարարական աշխատանքների ընթացքը: Առավոտից առավել տուժած շրջաններում սկսվել է վրանային ավանների ստեղծումը՝ տեղի բնակիչներին տեղավորելու համար:

Երկրաշարժի էպիկենտրոնը Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ էր գտնվում: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Իտալիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Հռոմում: Երակրաշարժը ցնցել է Իտալիան վաղ առավոտյան, երբ շատերը դեռ քնած էին:

*

*