Իտալիայում երկրաշարժի հետեւանքով հյուրանոցը հայտնվել է ձնակույտի տակ

Իտալիայի փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ մարդիկ են զոհվել
italia

Իտալիայի փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ մարդիկ են զոհվել, երբ Աբրուցո շրջանում երկրաշարժի հետեւանքով հյուրանոցը հայտնվել է ձնակույտի տակ: Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել: Դեպքի վայրում փրկարարաորոնողական աշխատանքներ են իրականացվում:

Մարկե տարածաշրջանի իշխանություններն էլ հայտարարել են հունվարի 18-ին տեղի ունեցած ստորգետնյա մի շարք ցնցումների աղետալի հետեւանքների մասին եւ խնդրել օգնություն տրամադրել: Չորեքշաբթի առավոտյան կենտրոնական Իտալիայում մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ չորս երկրաշարժ, որոնք հրահրել են ձնահյուսեր եւ սողանքներ:

Երկրաշարժի հետեւանքով հազարավոր ընտանիքներ Մարկեի մարզում մնացել են առանց էլեկտրականության: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հռոմում, որտեղ դադարեցվել է մետրոյի աշխատանքը:

*

*