Փրկարարները շարունակում են փնտրել Իտալիայում ձնահյուսի տակ հայտնված զբոսաշրջիկներին

Հյուրանոցում գրեթե 30 մարդ է եղել, որոնց մեծ մասը՝ զբոսաշրջիկներ:
italia-hyuranoc-prkarar

Փրկարարները դեռ շարունակում են աշխատանքն Իտալիայի Աբրուցո շրջանում հյուրանոցի տարածքում, որը երկրաշարժի հետեւանքով հայտնվել է ձնահյուսի տակ: Տասնյակ զոհեր կան: Զոհերի թիվը դեռ հստակ չէ:

Հյուրանոցում գրեթե 30 մարդ է եղել, որոնց մեծ մասը՝ զբոսաշրջիկներ:

Փրկարարները գտել են հյուրանոցի այցելու եւ ողջ մնացած 2 մարդու: Նրանք ցրտահարվել էին, այժմ նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Մարկե տարածաշրջանի իշխանություններն էլ հայտարարել են հունվարի 18-ին տեղի ունեցած ստորգետնյա մի շարք ցնցումների աղետալի հետեւանքների մասին եւ խնդրել օգնություն տրամադրել:

Չորեքշաբթի առավոտյան կենտրոնական Իտալիայում մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ 4 երկրաշարժ, որոնք հրահրել են ձնահյուսեր եւ սողանքներ:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները