Երկրաշարջ Իտալիայում. կա 2 զոհ

Ստորգետնյա ցնցման հետեւանքով տասնյակ շենքեր են քանդվել:
italia

Առնվազն երկու մարդ Է զոհվել Նեապոլյան ծոցի Իսկյա կղզում օգոստոսի 21-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարական ծառայություններին:

Տասը մարդ, այդ թվում՝ երեք երեխա, անհետ կորել է, իսկ մոտ 25 բնակիչ տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ, նրանցից շատերը ծանր վիճակում են:

Իսկյա կղզում երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին): Ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 4, իսկ Էպիկենտրոնը գտնվել Է ծովում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման հետեւանքով տասնյակ շենքեր են քանդվել: Փրկարարները չեն բացառում, որ փլվածքների տակ կարող են գտնվել նաեւ այլ զոհեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*