Իտալիայում տեղատարափ անձրեւները ջրհեղեղ են առաջացրել

Կան զոհեր ու անհետ կորածներ։
italia

Իտալիան շարունակ տուժում է տարերքից: Տեղատարափ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել Լիվոռնո նավահանգստային քաղաքում: Առնվազն 6 մարդ է զոհվել: 2 մարդ անհետ կորած է համարվում:

Մայրաքաղաք Հռոմում, որտեղ վերջին ամիսներին երաշտ էր, չդադարող անձրեւները ողողել են փողոցները: Մետրոյի մի շարք կայարաններ փակվել են: Քաղաքի իշխանությունները բնակիչներին հորդորել են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*