Իսրայելի վարչապետը մեղադրել է Իրանին բալիստիկ հրթիռի փորձարկման մեջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել
balistik-hrtir

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին բալիստիկ հրթիռի փորձարկում իրականացրելու մեջ ու հայտարարել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ փետրվարին կայանալիք հանդիպմանը կխնդրի նրան պատժամիջոցներ սահմանել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել՝ Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկման առնչությամբ: 2015 թվականի հուլիսին ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը կոչ է անում Իրանին նման փորձարկումներ չիրականացնել:

Այդուհանդերձ, այդ բանաձեւի ընդունումից հետո սա, BBC-ի տվյալներով, հերթական փորձարկումն է: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, թեեւ միջազգային հանրությունը կասկածում է, որ Իրանը ձգտում է միջուկային զենք մշակել:

*

*