Իսրայելում կրկին խորհրդարան են ընտրում

Նեթանյահուն արտահերթ ընտրություններ էր նշանակել այն բանից հետո, երբ նրան չէր հաջողվել կոալիցիոն կառավարություն ձեւավորել:
netanyahu

Վերջին 5 ամիսների ընթացքում երկրորդ անգամ Իսրայելում համընդհանուր ընտրություններ են անցկացվում: Իսրայելցիներն այսօր կրկին խորհրդարան են ընտրում: Աջակողմյան «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտահերթ ընտրություններ էր նշանակել այն բանից հետո, երբ նրան չէր հաջողվել ապրիլի քվեարկությունից հետո կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

Վերջին սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ ինչպես եւ անցած ընտրություններում, հիմա էլ «Լիկուդի» գլխավոր մրցակիցը Իսրայելի պաշտպանական բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ ու սպիտակ» դաշինքն է: Կանխատեսումների համաձայն՝ նրանցից որեւէ մեկին չի հաջողվի այս ընտրություններում էլ ստանալ ձայների մեծամասնությունը՝ միանձնյա կառավարություն ձեւավորելու համար:

*

*