Իսրայելը պահանջել է, որ Թուրքիայի հյուպատոսը լքի երկիրը

Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է վերադառնալ Թուրքիա...
israyel-turqia

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը: Այդ մասին հաղորդում է Jerusalem Post-ը: «Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է վերադառնալ Թուրքիա՝ որոշակի ժամանակահատվածում խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է  հյուպատոսության ներկայացուցիչը:

Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցառումներ են իրականացրել Անկարայում Իսրայելի դեսպանի նկատմամբ:

Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:

*

*