Իսրալելի և Սիրիայի սահմանին ռուսական զորքեր կտեղակայվեն

Ռուսաստանը ռազմական ոստիկանության պահակակետ կտեղակայի Գոլանի բարձունքներում։
rd-pn

Ռուսաստանը ռազմական ոստիկանության 8 պահակակետ կտեղակայի Գոլանի բարձունքներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ,  գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա հիշեցրել է, որ Սիրիայի և Իսրյայելի սահմանին միջազգային դիտորդական աշխատանքը 2012-ին դադարեցվել էր անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այժմ դրա վերականգնման համար պայմաններ են ստեղծվել:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարական բանակը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, լիովին ոչնչացրել է «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալներին եւ վերահսկողություն հաստատել երկրի հարավային միանգամից երեք նահանգների տարածքներում: Սիրիական զորքերը հսկողության տակ են վերցրել երկրի հարավ-արեւմուտքի 146 բնակավայր, դրանցից 50-ը՝ խաղաղ ճանապարհով: Սիրիայի հարավ-արեւմուտքում իրականացված գործողության արդյունքում ազատագրվել Է 3 հազար 332 կմ քառակուսի տարածք: Զինված կազմավորումները կամավոր հանձնել են ավելի քան 650 միավոր զենք ու ռազմական տեխնիկա:

*

*