Իսրայելա-պաղեստինյան բախումներին զոհ է գնացել 4 մարդ

888-ը`վիրավորվել
paxestin-usrayel-baxumner

Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը`վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պաղեստինյան Կարմիր մահիկի մամուլի քարտուղարին:

Իսրայելի անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումները շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ:

*

*