Իսրայելական զինուժի հետ բախումների ժամանակ զոհվել է 2, վիրավորվել՝ 689 պաղեստինցի

Դեկտեմբերի 22-ին պաղեստինյան տարածքում...
israyel-paxestin-banak

Դեկտեմբերի 22-ին պաղեստինյան տարածքում 2 մարդ զոհվել է, 689-ը՝ վիրավորվել՝ իսրայելական զինուժի հետ բախումների ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի ներկայացուցիչ Էրաբալ Ֆուկահին։

Նշվում է, որ 65 մարդ վիրավորվել է մարտական, 111 մարդ՝ ռետինե փամփուշտներից, 442-ը վնասվածքներ են ստացել արցունքաբեր գազից։

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական բախումները հաճախակիացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։

 

*

*