ԱՄՆ-ն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղություն է փորձում հաստատել

Թրամփը հանդիպել է Պաղեստինի նախագահին։
tramp-abas

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անել ամեն ինչ՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղություն հաստատելու համար: Այսօր Թրամփը Հորդանան գետի արեւմտյան ափին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:

Պաղեստինի առաջնորդը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել համագործակցել Միացյալ Նահանգների հետ այդ հարցում, ընդգծելով, որ այս հակամարտությունը կրոնական չէ, հիմնական խնդիրն այստեղ տարածքների ու բնակավայրերի բռնազավթումն է:

Հաշտության հասնելու ուղղությամբ Թրամփին խոստացել է աշխատել նաեւ Իսրայելի վարչապետը: Նախօրեին Իսրայելի առաջնորդների հետ հանդիպմանը Թրամփը կարծիք էր հայտնել, թե այժմ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն կա: Միացյալ Նահանգների նախագահն Իսրայել էր ժամանել երեկ՝ իր առաջին արտերկրյա շրջագայության շրջանակում: Այսօր նրա այցը Մերձավոր Արեւելք ավարտվում է:

*

*