Գազայի հատվածում իրավիճակը լարված է

Իսրայելի բանակի եւ պաղեստինցի զինյալների միջեւ ակտիվ հրթիռակոծություն է․․․
gaza

Երկրորդ օրն է՝ գերլարված իրադրություն է Գազայի հատվածում: Իսրայելի բանակի եւ պաղեստինցի զինյալների միջեւ ակտիվ հրթիռակոծություն է տեղի ունենում։

Իսրայելի անվտանգության ուժերի տվյալներով՝ Գազայի հատվածից արդեն ավելի քան 250 հրթիռ է արձակվել: Իսրայելն էլ գրեթե նույն քանակով պատասխանել է:

Երեկ եւ այսօր Գազայի հատվածում 22 պաղեստինցի է զոհվել: Իսրայելական կողմում էլ 50 մարդ վիրավոր է: Իրադրությունը լարվել է, երբ երեկ Գազայի հատվածում Իսրայելի օդային գրոհի ժամանակ սպանվել է Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավար Բահա Աբու Ալ-Աթան:

*

*