Իսրայելի վարչապետը ինքն իրեն նշանակել է պաշտպանության նախարար

Խմորումներ՝ Իսրայելի քաղաքական դաշտում
netanyahu

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ժամանակավորապես ստանձնել է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը անցյալ շաբաթ լքել էր Ավիգդոր Լիբերմանը, ով այժմ քննադատում է Գազայի հատվածի հետ սահմանին վերջերս տեղի ունեցածից հետո պաղեստինցի զինյալների հետ հրադադար կնքելու Իսրայելի վարչապետի կայացրած որոշումը, եւ կոչ է անում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել:

Նաթանյահուն հակադարձում է Լիբերմանին եւ անթույլատրելի է համարում երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը: Նա նշում է, որ ազգային անվտանգության տեսանկյունից Իսրայելն այժմ ծանր ժամանակաշրջան է ապրում, ու այդպիսի իրավիճակում կառավարություն չեն փոխում, ընտրությունների չեն գնում:

*

*