Իրադրությունը լարվել է իսրայելա-լիբանանյան սահմանին

Լիբանանի «Հըզբոլլահ» շիա իսլամիստական շարժումը հակատանկային հրթիռներ է արձակել․․․
israyel

Նախօրեին իրադրությունը լարվել էր իսրայելա-լիբանանյան սահմանին: Լիբանանի «Հըզբոլլահ» շիա իսլամիստական շարժումը հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելական բանակն էլ անմիջապես պատասխանել է հրետակոծմամբ՝ մոտ 100 արկ ուղարկելով Լիբանանում «Հըզբոլլահի» դիրքերի ուղղությամբ:

«Հըզբոլլահ» շարժումը պնդում է, որ Իսրայելը մի քանի զոհ ունի, թեեւ հակառակ կողմը հերքում է՝ ասելով, որ նույնիսկ վիրավորներ չկան:

Իրադրությունը սրվել է, երբ Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» շարժումը մեղադրել է Իսրայելին՝ մեկ շաբաթ առաջ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անօդաչու թռչող սարքով հարձակման փորձ կատարելու համար:

*

*