Իսրայելում Հոլոքոստ ապրած կանանց գեղեցկության մրցույթ է անցկացվել

Հաղթող է ճանաչվել 93-ամյա Թովա Ռինգերը
holoqost-mrtsuyt

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվել է Հոլոքոստ ապրած կանանց ավանդական գեղեցկության մրցույթ: Մրցույթի հաղթող է ճանաչվել 93-ամյա Թովա Ռինգերը, ով բնիկ Լեհաստանից է, Հոլոքոստի ժամանակ կորցրել է ծնողներին, 4 քույրերին և տատիկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եզրափակիչ փուլ են անցել 12 մասնակից, որոնցից ամենաերիտասարդը 74 տարեկան է:

Նշենք, որ այս մրցույթն անցկացվում է 2012 թ.-ից:

*

*