Գազայի հատվածում Իսրայելի զինուժը եւս մեկ գործողություն է իրականացրել

7 պաղեստինցի, այդ թվում՝ «Համաս» շարժման հրամանատարը, սպանվել են:
gaza-israyel

Գազայի հատվածում Իսրայելի զինուժերը եւս մեկ գործողություն են իրականացրել: 7 պաղեստինցի, այդ թվում՝ «Համաս» շարժման հրամանատարը, սպանվել են:

Գազայից էլ հրթիռներ են արձակվել դեպի Իսրայել: Հայտնի չէ՝ արդյոք դրանք լուրջ վնասներ պատճառել են, թե ոչ: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է նաեւ իսրայելցի մեկ զինվորական, եւս մեկը վիրավոր է:

Հրթիռակոծության պատճառով Իսրայելի նախագահ Բենիամին Նաթանյահուն կիսատ է թողել իր այցը Ֆրանսիա ու վերադարձել։ Նա Փարիզում էր գտնվում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

 

 

*

*