Իսրայելը հրթիռային հարվածներ Է հասցրել Դամասկոսի արվարձաններին

...օգտագործվել են նաեւ անօդաչուներ
damaskos-hrtirakocutyun1 (1)

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային եւ արեւմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է An Nashra նորությունների պորտալը:

Սիրիայի մայրաքաղաքի վրա հարձակման ընթացքում օգտագործվել են նաեւ անօդաչուներ:

Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական բանակի կողմից կռվող՝ շիաների «Հըզբոլլահ» միլիցիայի եւ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ռազմական օբյեկտներին ու պահեստներին։

Առնվազն երեք սիրիացի զինծառայողներ են վիրավորվել Դամասկոսի արեւմտյան մասի հրթիռակոծման ժամանակ: Իսրայելի տարածքում մի քանի հրթիռ Է ընկել։

*

*