Իսրայելական լուսնագնացը կործանվել է վայրէջք կատարելիս

Այն տիեզերք էր ուղարկվել փետրվարի 22-ին
lusin-arbanyak
«Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատ

Իսրայելական «Բերեշիտ» տիեզերական ապարատը Լուսնի վրա վայրէջք կատարելու ժամանակ կործանվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարչապետ Նաթանյահուն, սակայն, հայտարարել է, որ Իսրայելը 4-րդ երկիրն է, որ Լուսնի վրա սարք է իջեցրել։ Նա խոստացել է փորձը կրկնել 2-3 տարի անց։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը տիեզերք էր դուրս բերել ինդոնեզական PSN-6 (Nusantara Satu) կապի արբանյակը եւ Իսրայելի SpaceIL ընկերության «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը այս տարվա փետրվարի  22-ին:

*

*