Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիային

Հրթիռներն ընկել են մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում եւ Հոմս նահանգում:
damaskos

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիային: Այս տեղեկությունը հայտնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» հեռուստաընկերությունը:

Հրթիռներն ընկել են մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում եւ Հոմս նահանգում: Զոհվել է 4 քաղաքացիական անձ, եւս 21 մարդ վիրավորվել է: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի օդային տարածքից: Ամենայն հավանականությամբ, իսրայելական կողմը թիրախավորել է Սիրիայում իրանական դիրքերին:

*

*