Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին ԱՄՆ-ից և Իսրայելից

Էրդողանն Իսրայելը ահաբեկչական պետություն է անվանել
palestine

Թուրքիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում իր դեսպաններին Վաշինգտոնից ու Թել-Ավիվից՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունների հետ, որոնց հետևանքով 59 պաղեստինցի է զոհվել:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իսրայելն անվանելով ահաբեկչական պետություն, իսկ պաղեստինցիների հանդեպ ձեռնարկված գործողությունները՝ ցեղասպանություն:

Անկարան միաժամանակ Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության արտահերթ համաժողով է հրավիրում, ինչպես նաև առաջարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել:

*

*