Իսրայելը հրետակոծել է Գազայի հատվածը. կա զոհ և վիրավոր

«Համաս» խմբավորումը մեղադրել է Իսրայելին՝ պաղեստինցիներին վախեցնելու փորձի մեջ
Gaza

Պաղեստինցի մի ֆերմեր զոհվել է Իսրայելի կողմից կատարված հրետակոծության հետևանքով, ևս մեկ մարդ էլ վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Գազայի հարավային հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի մերձակայքում:

Ականատեսների խոսքով՝ զոհված ու վիրավորված անձինք հրետակոծության տակ են հայտնվել  գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ:

Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող «Համաս» խմբավորումը մեղադրել է Իսրայելին հրետակոծության  միջոցով մարդկանց վախեցնելու փորձերի մեջ, որպեսզի վերջիններս չմասնակցեն սպասվող բողոքի ակցիաներին:

Իսրայելական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

*

*