Իսրայելի իշխանությունները արգելել են 83 հազար պաղեստինցիների մուտքը երկիր

Արգելքը չի գործում միայն աշխատանքային այցով Իսրայել գնացողների վրա...
israel

Իսրայելի իշխանությունները մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում արգելել են 83 հազար այն պաղեստինցիների մուտքը երկիր, որոնք բնակվում են Հորդանան գետի արեւմտյան ափին եւ իսլամիստական «Համաս» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածում:

Արգելքը չի գործում միայն աշխատանքային այցով Իսրայել գնացողների վրա: Նման միջոցներ են ձեռնարկվել՝ Թել Ավիվում հունիսի 8-ին իրականացված հարձակման հետեւանքով: Զոհվել է չորս մարդ:

Հաղորդվում է, որ երկու պաղեստինցիներ կրակ էին բացել խաղաղ բնակիչների վրա: Նրանք ձերբակալվել են: «Համաս» խմբավորումը ողջունել է հարձակումը, սակայն չի ստանձնել դրա պատասխանատվությունը:

«Զազրելի ահաբեկիչների իրականացրած սառնասիրտ սպանություն». այսպես է կատարվածին արձագանքել Իսրայելի վարչապետը:

*

*