Իսրայելա-պաղեստինյան բախումներ՝ Գազայի հատվածում. կա 10 զոհ

Մեկ շաբաթ առաջ բախումներին զոհ էր գնացել առնվազն 21 պաղեստինցի
gaza-verjnakan

Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին, իսկ ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը հայտնել էր 9 զոհի մասին: Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում է նաև պաղեստինցի մի լրագրող, որը մահացել է ստացած հրազենային վիրավորումից:

Մեկ շաբաթ առաջ, երբ սկսվել էր «Վերադարձի մեծ երթը», բախումներին զոհ էր գնացել առնվազն 21 պաղեստինցի: Մարտի 30-ը համարվում է 2014թ-ի զինված բախումներից ի վեր իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաարյունալի օրը:

Բողոքի ցույցերը, որոնք դեռևս Գազայի հատվածով են սահմանափակված և չեն տարածվում Հորդանան գետի արևմտյան ափին, միտված են ուշադրություն հրավիրել Իսրայելի տարածքից վտարված պաղեստինցիների ճակատագրի վրա:

 

 

 

 

 

*

*