Իսրայելում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

Իսրայելում կյանքից հեռացել է Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստի սարսափները։
amenacer

Իսրայելում կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստի սարսափները և մահացել 113 տարեկանում: Այդ մասին հաղորդում է i24news-ը:

Կրիստալը ծնվել է Լեհաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ընտանիքի հետ տեղափոխել են մեկ համակենտրոնացման ճամբարից մյուսը: Լոձի գետտոյում զոհվել են նրա երկու որդիները: Այնուհետև Օսվենցիմում սպանվել է նրա կինը:

1950 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և կյանքի վերջին տարիներն անցկացրել Հայֆա քաղաքում՝ ստանալով աջակցություն երկրորդ ամուսնության արդյունքում ունեցած երեխաներից, թոռներից և ծոռներից:

Կրիստալը պետք է 114-ամյակը նշեր սեպտեմբերի 15-ին:

*

*