Իսպանիայի թագավորի փեսան ներկայացել է բանտ՝ կրելու պատիժը

Նրան 5 օր ժամանակ էին տվել Իսպանիայի ցանկացած բանտ կամավոր ներկայանալու համար:
tagavori-pesa

Իսպանիայի թագավորի փեսան՝ արքայադուստր Քրիստինայի ամուսինը, ներկայացել է Ավիլա նահանգի բանտ՝ կրելու պատիժը:

Պալմա քաղաքի դատական իշխանությունները հունիսի 13-ին արքայադստեր ամուսնուն 5 օր ժամանակ էին տվել Իսպանիայի ցանկացած բանտ կամավոր ներկայանալու համար:

Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը նրան մեղավոր էր ճանաչել կոռուպցիոն գործով եւ դատապարտել գրեթե 6 տարվա ազատազրկման:

*

*